Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 11.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 9 893.8 հազար լիտր կոնյակ, անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 11.4%-ով:

Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում էին: Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ: 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share