Բաժին. Տնտեսական

Հայաստանյան IT ոլորտի ընկերությունների եկամուտների աճի տեմպը նվազել է

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 113,79 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գրանցել է «զուսպ» աճ՝ 0,8%:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում IT ոլորտի հայաստանյան ընկերությունների հասույթը կազմել էր 112,8 մլրդ ՀՀ դրամ` 2012 թվականի համեմատ աճելով 9%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով:

 

 

Share