Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ,  մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: Պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5%,  այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101.4%, ոչ պարենային ապրանքներինը` 100.9%, ծառայությունների սակագներինը` 101.8%, իսկ հունվար-սեպտեմբերին 2013 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.9%, 101.6%, 101.9% և 106.0%:

Նշենք նաև, որ հունվար-սեպտեմբերին հանրապետության սպառողան շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% նվազում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

Share