Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին գրանցվել է կապի և տրանսպորտի ծառայությունների սակագների նվազում

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, մեր հանրապետությունում բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է ընդհանուր սակագների 0.1% նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է կապի ծառայությունների սակագների 2.5% և տրանսպորտի ծառայությունների սակագների 0.5% նվազումով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամսում միայն օդային տրանսպորտի ոլորտում ուղևորների փոխադրավարձը նվազել է 1.1%-ով:

Միևնույն ժամանակ, հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.1%, բնակարանային կոմունալ՝ 0.1%, բուժսպասարկման՝0.1%, մշակույթի ոլորտի՝ 0.7%, հանրային սննդի` 0.8%, հանգստի կազմակերպման՝ 1.6%, կրթության համակարգի 2.2% ծառայությունների սակագների հավելաճ:

Իրավական ու բանկային ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Share