Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 5.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5.5%-ով և կազմել 127 560 տոննա:

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 21.8%-ով և կազմել 9 079 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավասլներն աճել են 0.8%-ով և կազմել 7 803 տոննա, ֆեռոմոլիբդենի դեպքում արձանագրվել է 4 320 տոննա ցուցանիշը և անկում՝ 3.2%-ով: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 10.3%-ով և կազմել 6 512 տոննա: Ալյումինի փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 6.5%-ով և կազմել 19 2250 տոննա, իսկ ալյումինի գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 20.1%-ով և կազմել 11.1 տոննա:

Share