Բաժին. Տնտեսական

Եվրոգոտում գործազրկության մակարդակը 11.5% է

Եվրամիության վիճակագրական վարչության հրապարակած վերջին տվյալներով` ընթացիկ տարվա օգոստոս ամսին եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը արդեն երրորդ ամիս շարունակ մնում է նույն` 11,5% մակարդակում: Ի դեպ, նույնքան էլ կանխատեսում էին Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները:

Օգոստոս ամսին ԵՄ անդամ 28 երկրների թվում նվազագույն ցուցանիշներն արձանագրվել են Ավստրիայում (4,7%) և Գերմանիայում (4,9%), իսկ առավելագույն ցուցանիշները նկատվել են Իսպանիայում (24,4%) և Հունաստանում (27%): Հաշվետու ժամանակահատվածում եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում 23,2%-ից աճել է մինչև 23,3%, իսկ ԵՄ-ում հակառակը` 21,7%-ից նվազել մինչև 21,6%:

Share