Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության մեծ մասը ապահովում են ԱՄՆ-ն և Նիդերլանդները

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 հազար 191.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 12.8 մլրդ դրամ կամ 31.0 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր երկրի տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են 10%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 27.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 23.7%-ը` մանածագործական իրերը, 10.3%-ը` սարքեր և ապարատները, 7.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 22.0%-ը` մնացած ապրանքները:

Նշենք նաև, որ օգնության 44.5%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ ավելի քան 18%-ը ապահովել են Նիդերլանդները: Միևնույն ժամանակ, մեր երկրին տրամադրված օգնության 20.0%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 11.4%-ը՝ Չինաստանին, 10.7%-ը՝ Ավստրալիային:

Share