Բաժին. Տնտեսական

Արդեն 2014-ին ԱՄՆ-ը կդառնա նավթի խոշորագույն արդյունահանողը

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) փորձագետների կանխատեսումներով` մինչև տարեվերջ Միացյալ Նահանգները նավթի օրական արդյունահանման ծավալով առաջ կանցնի Սաուդյան Արաբիայից, արդյունքում` դառնալով նավթի խոշորագույն արդյունահանողն աշխարհում:

Հունիս-օգոստոս հատվածում ԱՄՆ-ը օրական արդյունահանել է նույնքան ծավալի նավթ, որքան Սաուդյան Արաբիան (11,5 մլն բարել): Սակայն, ԱՄՆ-ում նավթարդյունահանման և նավթամշակման հզորությունների աճը վկայում է այն մասին, որ արդեն ընթացիկ տարում «սև ոսկու» արդյունահանման ծավալով ԱՄՆ-ը կգերազանցի Սաուդյան Արաբիային, որը 1991-ից առայսօր համարվում է ոլորտի կայուն առաջատար:

Եթե 2005-ին Վաշինգթոնը ներկրվող ածխաջածնի հաշվին բավարարում էր ներքին պահանջների կեսից ավելին (60%-ը), ապա 2015-ին այս ցուցանիշը կկազմի միայն 21%:

ՄԷԳ-ի փորձագետների գնահատմամբ` 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ-ը արդյունահանել է օրական 8,87 մլն բարել չմշակված նավթ, ինչը 5 միլիոնով ավելի է, քան 2005-ի ցուցանիշը: Ըստ կանխատեսումների` մինչև տարեվերջ նավթի օրական արդյունահանման ծավալը Միացյալ Նահանգներում կհասնի 9 մլն բարելի:

Share