Բաժին. Տնտեսական

Միջազգային զբոսաշրջային այցերի ծավալն աճել է 5%-ով

Չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերներին՝ 2010-ից առայսօր միջազգային զբոսաշրջային այցերի ծավալը աճում է տարեկան միջինում 5%-ով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին: Նրա տվյալներով՝ հենց միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միջազգային զբոսաշրջային այցերն ավելացել են 4,6%-ով, ինչը, բնականաբար, նպաստում է տնտեսական ընդհանուր աճին, ինչպես նաև արտահանման ծավալի ու աշխատատեղերի ավելացմանը:

Հատկանշական է, որ տնտեսության այդ հատվածում տարեկան շրջանառությունը գերազանցում է մի քանի տրիլիոն դոլարի սահմանագիծը: Զբոսաշրջության մասնաբաժինը համախառն համաշխարհային արտադրանքի «զամբյուղում» կազմում է 9%:

Նկատենք, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կազմում ընդգրկված է 156 երկիր:

Share