Բաժին. Տնտեսական

Ձկնաբուծության ոլորտում գրանցվել է 21% աճ

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 498,27 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5.3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 4.9%-ով և կազմել 482,93 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում՝ բուսաբուծության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը՝ 276,06 մլրդ ՀՀ դրամ, անասնապահության արտադրանքի ծավալը՝ 206,86 մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ բուսաբուծության աճը կազմել է 4.2%, իսկ անասնապահությունն աճել է 5.9%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին ձկնոսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կազմել է 15,33 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 21.6%-ով:

Նշենք նաև, որ միայն օգոստոսին, նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ, մեր երկրում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալը գրեթե կրկնապատկվել է: Նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ աճը կազմել է 8.0%:

Share