Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1996

1996 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ջեյմս Միրլեսը և Վիլյամ Վիկրերը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսագիտության տեսության ոլորտում ունեցած մեծ ներդրման և ասիմետրիկ տեղեկատվության ուղղությամբ իրականացված ուսումնասիրության համար

Ջեյմս Միրլեսը շոտլանդացի տնտեսագետ է, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր: Մասնագիտական վերլուծություններ է իրականացրել ինչպես ասիմետրիկ տեղեկատվության վերլուծության ուղղությամբ, այլև աճուրդային տեսության ուղղությամբ: Վիլյամ Վիկրերը կանադացի տնտեսագետ է: Երկար տարիների դասավանդել է ԱՄՆ-ում, Կոլումբիայի համալսարանում: Զգալի ներդրում ունի ոչ ամբողջական կամ ասիմետրիկ տեղեկատվության խնդիրների վերլուծության մեթոդների մշակման ոլորտում: Հետազոտություններ է իրականացրել նաև արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության բացահայտման ուղղությամբ:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share