Բաժին. Տնտեսական

ՌԴ-ը ավելի քան մեկ քառորդով ավելացրել է հացահատիկի արտահանման ծավալը

Ռուսաստանում հացահատիկի արտահանման ծավալը հուլիս-սեպտեմբեր հատվածում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 26,6%-ով` կազմելով 11,5 մլն տոննա:

2014-2015 հացահատիկային տարվա սկզբին Ռուսաստանը արտաքին շուկային մատակարարել է 9,85 մլն տոննա ցորեն և 1,3 մլն տոննա գարի: Միայն սեպտեմբերին Ռուսաստանը արտահանել է 3,75 մլն տոննա հացահատիկ, այդ թվում` 2,97 մլն տոննա ցորեն, 502 հազար տոննա գարի և 248 հազար տոննա եգիպտացորեն: Ընթացիկ տարվա օգոստոս ամսին արտաքին շուկա է արտահանվել 4,66 մլն տոննա հացահատիկ:

ՌԴ գյուղնախարարության վերջին տվյալներով` ռուսական հացահատիկի արտահանման ծավալը 2014-2015 գյուղատնտեսական տարում հնարավոր է ավելանա 6-18%-ով` կազմելով մինչև 27-30 մլն տոննա:

Share