Բաժին. Տնտեսական

Հայաստանը 33%-ով կրճատել է ադամանդի արտադրությունը

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արտադրվել է 39 հազար 607 կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 33%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր ավելի քան 94 հազար կարատ ադամանդ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 41%-ով:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Share