Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 12,6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2014թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրված մսի ծավալն աճել է 12.6%-ով և կազմել 27105.4 տոննա: 

2014թ. առաջին ութ ամսում Հայաստանի Հնարապետությունում արտադրվել է 3319.7 տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղենը): Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 18.1%-ով (2013թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2809.2 տոննա):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալը: Այս ցուցանիշն ավելացել է 14.5%-ով և կազմել 303 տոննա:

Share