Բաժին. Տնտեսական

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն ավելացել են

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված ամփոփ վիճակագրական տվյալները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կաթի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 5.7%-ով և կազմել 299.1 մլն լիտր:

Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 10.1%-ով և կազմել 2689.6 տոննա, թթվասերի արտադրության ծավալները կրճատվել են 19.8%-ով` կազմելով 2003.6 տոննա:

Կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամիսների ընթացքում նվազել են շուրջ 7.6%-ով և կազմել 600.3 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալն աճել է 4.4%-ով և կազմել 12478.6 տոննա:

2014թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունն ավելացել է 53.3 %-ով և կազմել է 6034.4 տոննա:

Share