Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1994

1994 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ջոն Հարսանին, Ջորջ Նեշը և Ռեյնհարդ Սելթենը

 Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել են խաղերի տեսության համատեքստում հավասարակշռության արմատական վերլուծության համար

Ջոն Հարսանին ծագումով հունգարացի տնտեսագետ է: Դոկտորակական իր կոչումը ստացել է Ստենֆորդ համալսարանում: Դասավանդել է Ավստրալիայի ազգային համալսարանում, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանում: Ջորջ Նեշը ամերիկացի մաթեմատիկոս է: Ուսումասիրել է խաղերի տեսությունն ու դիֆերենցյալ երկրաչափություն: Աշխատում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Այս գիտնականը հանրությանը առավել հայտնի է «Բանականության խաղեր» (“A Beautiful Mind”) ֆիլմով, որտեղ  երկայացվում է հանճարեղ գիտնականի կյանքը՝ շիզոֆրենիա հիվանդության դեմ պայքարով:  Ռեյնհարդ Սելթենը գերմանացի տնտեսագետ է: Նա համարվում է առաջին գերմանացի գիտնականը, որ արժանացել է Նոբելյան մրցանակի: Աշխատել է Ֆրանկֆուրտի համալսարանում: Բեռլինում իր հիմնադրած համալսարանի պրոֆեսոր է, ինչպես նաև Բիլեֆելդի համալսարանի պոֆեսոր:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share