Բաժին. Տնտեսական

Ապրիլ-հուլիսին բջջային կապի օպերատորները գովազդային արշավների վրա ծախսել են շուրջ 1,3 մլրդ դրամ

Երեք ամսում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՙ«Օրանժ»-ը իրենց գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի իրականացման համար ծախսել են շուրջ կես մլրդ ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ երկու անգամ ավելի պակաս: Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գովազդային և մարքեթինգային ծախսերը կազմել են 503,3 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 531,6 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ինը՝ 240,4 մլն ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում գովազդային և մարքեթինգային ծախսերի մասնաբաժինը կազմել է 5.1%: «ԱրմենՏել»-ի մոտ ցուցանիշը կազմել է 5,9%, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ 9,5%:

Նշենք, որ ապրիլ-հունիս ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն գործառնական ծախսերը կազմել են 9,79 մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 4,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,5 մլրդ ՀՀ դրամ: Գործառնական ծախսերը ներառում են փոխկապակցման ծախսերը, կապուղիների վարձակալման ծախսերը, դիլերային միջնորդավճարները, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, աշխատանքի վարձատրությունը, ինչպես նաև գովազդային և մարքետինգային ծախսերը:

Share