Բաժին. Տնտեսական

Բջջային կապի օպերատորները գրանցել են ռոումինգ ծառայություններից եկամուտների աճ

Բջջային կապի օպերատորները գրանցել են ակտիվություն միջազգային ռոումինգ ծառայությունների ոլորտում: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ռոումինգ ծառայություններից (իր ցանցի բաժանորդներից) ապահովել է 1,31 մլրդ ՀՀ դրամի եկամուտ: Նույն ցուցանիշը «ԱրմենՏել» ընկերության մոտ կազմել է 167,91 մլն ՀՀ դրամ, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ 111,5 մլն ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրանցած բարձր ցուցանիշը նախ և առաջ արդյունք է այն բանի, որ այս ընկերությունը մեր երկրի առաջատար բջջային կապի օպերատորն է: Հունիս ամսվա վերջի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 2 մլն 206,8 հազար: «ԱրմենՏել»-ի բաժանորդների թիվը կազմել է 761,06 հազար, իսկ «Օրանժ»-ինը՝ 617,3 հազար:

Share