Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր հատվածում Վրաստանից գինու արտահանումը կազմել է 62%

Այս տարվա հունվար-սեպտեմբեր հատվածում Վրաստանից գինու արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 62%-ով: Հաշվետու շրջանում աշխարհի 39 երկիր է արտահանվել ավելի քան 42,8 մլն շիշ (0,75 լիտր տարողությամբ) վրացական գինի: Արտահանվել է 137,1 մլն դոլարի արտադրանք, ինչը 64%-ով ավելի է, քան 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Վրացական գինի ներկրող երկրների հնգյակը գլխավորում է Ռուսաստանը, որին բաժին է ընկնում արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան կեսը` 65% (մոտ 28 մլն շիշ): ՌԴ-ին հետևում է Ուկրաինան, ապա` Ղազախստանը, Լեհաստանը և Բելառուսը:

Վրաստանի գինեգործական վարչության տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր հատվածում բրենդիի արտահանման (առաքվում է 14 երկիր) ծավալը կազմել է 8,8 մլն շիշ (0,5 լիտր տարողությամբ): Դրամական արտահայտությամբ` բրենդիի արտահանումը կազմել է ավելի քան 29 մլն դոլար, ինչը 41%-ով ավելի է, քան 2013թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արտահանված բրենդիի առյուծի բաժինը պատկանում է ուկրաինական շուկային (մոտ 4,3 մլն շիշ): Երկրորդ տեղում Ռուսաստանն է` 4 մլն շիշ ցուցանիշով:

Share