Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1993

1993 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ռոբերտ Ֆոգելը և Նորտ Դուգլասը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսական պատմության ուսումնասիրությունների համար, որոնք նպաստել են տնտեսգիտության տեսության և տնտեսական մեթոդների կիրառության ժամանակ տնտեսական ու ինստիտուցիոնալ փոփոխությունների մեկնաբանմանը:

Ռոբերտ Ֆոգելը ամերիկացի տնտեսագետ է, առաջատար համալսարաններում դասավանդել է տնտեսական պատմություն: Նորտ Դուգլասը ևս ամերիկացի տնտեսագետ է, աշխատել է ամերիկյան հայտնի համալսարաններում: 

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share