Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17,6 հազար գործարք

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության` ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 17 հազար 612 գործարքներ: Այս գործարքների մեծ մասը՝ մոտ 36%-ը, բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզի մասնաբաժինը կազմել է 11,3%, Արմավիրինը՝ 10,4%, Արարատի մարզինը՝ 8,8%, Գեղարքունիքինըՙ  6,9%, Լոռու մարզինը՝ 6,1%,Արագածոտի մարզինը՝ 6,5%: Մյուս մարզերի մասնաբաժինը կազմել է 5%-ից ցածր:

Հաշվետու ամսում գգործարքերի շուրջ 24%-ը կազմել են օտարման, 11%-ը՝ գրավադրման,  11%-ը՝ ժառանգության, 10%-ը՝ առաջնային գրանցման, 4%-ը՝ վարձակալության գործարքները:

Share