Բաժին. Տնտեսական

Հայաստանում օղու արտադրության ծավալներն աճել է 8.2%-ով

ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին  Հայաստանում արտադրվել է 3 209.7 հազար լիտր գինի: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 8.9%-ով:

Միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 22.4%-ով և կազմել 211.0 հազար լիտր:

Այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանում օղու արտադրությունն ավելացել է 8.2%-ով և կազմել է 5 947.8 հազար լիտր:

Share