Բաժին. Տնտեսական

ՌԴ արտաքին առևտրի հավելուրդը հունվար-օգոստոս հատվածում աճել է մոտ 14%-ով

Ռուսաստանի արտաքին առևտրի դրական սալդոն հունվար-օգոստոս հատվածում կազմել է 135,472 մլրդ դոլար, ինչը 13,8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (119,024 մլրդ դոլար): Ընթացիկ տարվա 8 ամիսներին արտահանման ծավալն աճել է 1,1%-ով` կազմելով 342,468 մլրդ դոլար, իսկ ներկրմանը` նվազել 5,8%-ով (206,996 մլրդ դոլար): Արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու շրջանում նվազել է 1,6%-ով` կազմելով 558,340 մլրդ դոլար:

Առևտրային հաշվեկշռի հավելուրդը, 2013-ի նույն հատվածի համեմատ, այս տարվա օգոստոսին աճել է 11,9%-ով (15,848 մլրդ դոլար): Հուլիս ամսվա համեմատ ցուցանիշը նվազել է 7,1%-ով: Արտահանման ծավալը օգոստոսին կրճատվել է 3,7%-ով (40,937 մլրդ դոլար), իսկ ներկրմանը` արձանագրել 11,5% անկում (25,089 մլրդ դոլար): Արտաքին առևտրաշրջանառությունը օգոստոս ամսին նվազել է 6,9%-ով և կազմել 66,026 մլրդ դոլար:

Share