Բաժին. Տնտեսական

Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ նավթային բարոնները

Աշխարհում նավթը ուժի, իշխանության ու հարստության «ոչ պաշտոնական» խորհրդանիշն է  և, հետևապես, բոլոր նրանք, ովքեր մոտ են կանգնած նավթարդյունաբերությանը, առավելագույնս օգտվում են «սև ոսկու» ընձեռած առավելություններից: «Բիզնես 24»-ը ներկայացնում է աշխարհի ամենահարուստ նավթային բարոններին.

Դավիթ և Չարլզ Կոխ եղբայրներ (համատեղ կարողությունը` 68 մլրդ ԱՄՆ դոլար)

Koch Industries-ը նավթարդյունաբերության ոլորտում ամերիկյան առաջատար ընկերություններից մեկն է: Այս ընկերությունը վարում է դիվերսիֆիկացված գործունեություն՝ խոշոր-բիզնես նախագծեր իրականացնելով մի շարք ուղղություններով, այդ թվում՝  նավթի և գազի արդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն և այլն:

Մուկեշ Ամբանի (կարողությունը` 21,5 մլրդ ԱՄՆ դոլար)

Reliance Industries-ը, որը Հնդկաստանի նավթային հսկան է, ընտանեկան բիզնես ներկայացնող ընկերություն է և իր գործարաններում օրական արդյունահանում է շուրջ 1,24 մլն բարել նավթ:

Վիկտոր Վեկսելբերգ (կարողությունը` 17 մլրդ ԱՄՆ դոլար)

Ռուս մագնատ, ով իր կարողությունը սկսել է կուտակել հանքարդյունաբերության ոլորտում՝  1990-ականներին հիմնադրելով ալյումինի արտադրությամբ զբաղվող ընկերություն, որը հետագայում վաճառել է «Ռուսալ»-ին և զբաղվել նավթարդյունաբերությամբ և գազարդյունաբերությամբ: Վիկտոր Վեկսելբերգը մի շարք բիզնես-նախագծեր է իրականացնում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Միխայել Ֆրիդման (կարողությունը՝ 16,5 մլրդ ԱՄՆ դոլար)

Ռուսական Alfa Group ընկերության հիմնադիրներից է: Ընկերությունը Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության ոլորտում գործող առաջատարներից է:

Վագիտ Ալեկպերով

Ռուսական LUKoil ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է:

 

Share