Բաժին. Տնտեսական

Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջին Տիրոլին

Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է ֆրանսիացի տնտեսագետ Ջին Տիրոլը՝  շուկայական վերահսկողության և կարգավորման ուղղությամբ կատարած իր վերլուծության համար: Ջին Տիրոլը մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Նա առավել խորը ուսումնասիրություններ է իրականացրել նաև ֆինանսական և բանկային գործունեության, խաղերի տեսության ոլորտներում: Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի առաջատար համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

Հիշեցնենք, որ B24-ը ներկայացնում է «Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share