Բաժին. Տնտեսական

Չինաստանը սկսում է խոզի մսի առաքումը ՌԴ

Վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ չինական ձեռնարկություններն սկսում են խոզի մսի առաքումը Ռուսաստան: Օգոստոսի 19-ից ՌԴ համապատասխան մարմինները չինական 2 ձեռնարկությունների (Heihongjiang Baoquanling Shuanghui Beidahuang Food Co., Ltd և Wangkui Shuanghui Bei dahuang Food Co., Ltd.) թույլատրել են խոզի միս արտահանել Ռուսաստան:

 2013-ին Չինաստանը արտադրել է 68 մլն տոննա խոզի միս, որից արտահանման է ուղարկվել միայն 147 հազար տոննան: Ի դեպ, Չինաստանը խոզի մսի խոշորագույն սպառողն է: Հնարավոր է, որ այդ պատճառով էլ երկրում բուծում են 475 միլիոն խոզ կամ խոզերի համաշխարհային գլխաքանակի կեսը:

 Խոզի մսից զատ, չինական արտադրողները պատրաստ են Ռուսաստանին մատակարարել նաև զգալի ծավալով թռչնամիս, որի արտադրությամբ Չինաստանն աշխարհում երկրորդն է: Նախորդ տարվա ընթացքում երկրում արտադրվել է 18 մլն տոննա թռչնամիս, որից արտահանվել է միայն 590 հազար տոննան:

Share