Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1990

1990 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Հարի Մարկովիցը, Մերթոն Միլերը և Ուիլյամ Շարպը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են ֆինանսների տեսության ոլորտում ունեցած  գիտական ներդրման համար: Հարի Մարկովիցը ամերիկացի տնտեսագետ է: Նա ավարտել է Չիկագոյի համալսարանը, որտեղ ստացել է դոկտորական աստիճան: Դասախոսություններ է կարդացել Չիկագոյի և Սան-Դիեգոյի համալսարաններում: Մերթոն Միլերը ևս ամերիկացի տնտեսագետ է: Սովորել է Հարվադում: Դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, Կարնեգի-Մելոն համալսարանում, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում: Ուիլյամ Շարպը ևս ամերիկացի տնտեսագետ է: Ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը: Դասավանդել է Վաշինգթոնի և Սթենֆորդի համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share