Բաժին. Տնտեսական

4 տարում հայկական սիգարետների արտադրությունը աճել է ավելի քան 2 անգամ

Աճել է հայկական արտադրության սիգարետների պահանջարկը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 7730 մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 25%-ով, իսկ 2008 թվականի համեմատ՝ ավելի քան 2 անգամ:

Նշենք, որ 2012 թվականին մեր երկրում արտադրել է 6155 մլն հատ սիգարետ, 2009 թվականին՝ 3310 մլն հատ սիգարետ:

Վերջին չորս տարվա կտրվածքով սիգարետների արտադրության անկում գրանցվել է միայն 2011 թվականին, երբ արտադրվել էր 3361 մլն հատ սիգարետ՝ 2010 թվականին գրանցված 4127 մլն հաատ ցուցանիշի դիմաց:

Share