Բաժին. Տնտեսական

Մեր երկրում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 16,2%

Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ բարձր: Ըստ վերջին ճշգրտված վիճակագրական տվյալների՝ 2013 թվականին մեր երկրում գործազրկության մակարդակը կազմել է 16,2%: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 17,3%, 2011 թվականին՝ 18,4%:

2013 թվականին գործազրկության մակարդակի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է քաղաք Երևանում՝24%, ինչպես նաև Շիրակի մարզում՝ 21,6%, և Կոտայքի մարզում՝ 20,4%:  Լոռու մարզում գործազրկության մակարդակը կազմել է 19,2%:

Հարկ է նշել, որ մեր երկրում գործազրկության մակարդակն առավել բարձր է կանանց շրջանում: Բացարձակ արտահայտությամբ գործազուրկ կանանց թիվը 2013 թվականի արդյունքներով կազմել է  122,7 հազար, իսկ ընդհանուր գործազուրկների թիվը՝ 224,6 հազար: 2012 թվականին մեր երկրում հաշվառվել էր 245,5 հազար գործազուրկ, 2011 թվականին՝265,7 հազար: 

Share