Բաժին. Տնտեսական

Բնակչության 20%-ի սննդակարգի 70%-ը բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին

Հայաստանի բնակչության շուրջ 20%-ի սննդակարգի ավելի քան 70%-ը  բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ այս ցուցանիշն առավել բարձր է Կոտայքի մարզում՝ 34,7%: Լոռու մարզում ցուցանիշը կազմել է 26,6%, Արագածոտնի մարզում՝ 25,5%, Շիրակում՝ 25%:

Արմավիրում ցուցանիշը կազմել է 18,2%, մայրաքաղաքում՝ 17,4%, Գեղարքունիքում` 15,9%, Սյունիքում՝ 9,3%, Արարատում՝ 7,6%, իսկ Վայոց Ձորում՝ 6,9%:

Share