Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը պաշտպանության համար կծախսի ռեկորդային` 3,3 տրլն ռուբլի

ՌԴ բյուջեի նախագծով` 2015-ին պաշտպանության համակարգին հատկացվող միջոցները նախատեսվում է հասցնել ռեկորդային` 3 տրլն 286,8 մլրդ ռուբլու, ինչը կազմում է ՀՆԱ-ի 4,2%-ը: 2015-ին պաշտպանական ծախսերը 812,16 մլրդ ռուբլով կգերազանցեն 2014-ի ցուցանիշը:

Ըստ նախագծի` պաշտպանական ծախսերը 2016-ին կհասցվեն 3 տրլն 113,24 մլրդ ռուբլու, իսկ 2017-ին` արդեն 3 տրլն 237,82 մլրդ ռուբլու, ինչը կազմում է ազգային ՀՆԱ-ի` համապատասխանաբար 3,7%-ը և 3,6%-ը: Սրանք բավական բարձր ցուցանիշներ են` համեմատած 2014-ի, 2013-ի և 2012-ի ցուցանիշների հետ, երբ ռազմական ծախսերի բաժինը ՀՆԱ-ի «զամբյուղում»` համապատասխանաբար կազմել է 3,4%, 3,2% և 3,0%:  

Միջոցների զգալի մասը կհատկացվի ՌԴ զինված ուժերին, որին բաժին կընկնի ծախսերի 81,2-86,5%-ը:

Share