Բաժին. Տնտեսական

Հայաստանի բնակչությանը մատուցվող ծառայությունների 23%-ը բաժին է ընկնում ֆինանսական շուկային

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 162,03 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 23.3%:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրում մատուցվել է  695,76 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն իրենց ծավալով գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին: Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 20.8%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 17.0%:

Share