Բաժին. Տնտեսական

Հայաստան-Գերմանիա առևտրի շրջանառությունը աճել է 29%-ով

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 294,40 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է մոտ 29%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է 2.1 անգամ և կազմել 106,45 մլն ԱՄՆ դոլար: Գերմանիայից Հայաստան ներմուծումը աճել է 6,3%-ով և կազմել 187,94 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով Գերմանիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 7.9%, ընդ որում այս երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 11%-ը, ներմուծման ծավալի՝ 6.7%-ը:

Հարկ է նշել, որ Գերմանիան մեր երկրի խոշոր առևտրային գործընկեր-երկրների վարկանիշում երրորդն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Share