Բաժին. Տնտեսական

Այս տարի մեր երկրից արտահանվել է շուրջ 1,3 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն

Հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել են 1 մլն 274.1 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ շուրջ 3,5%-ով:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանից արտահանվել էին 1 մլն  745.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2012 թվականին մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլն 14.5 հազար ԱՄՆ դոլար:

Share