Բաժին. Տնտեսական

Թուրքիայում հաշվվում է ավելի քան 2,8 մլն գործազուրկ

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի` երեկ հրապարակած տվյալներով` ընթացիկ տարվա հուլիս ամսին գործազրկության մակարդակը երկրում կազմել է 9,8%, ինչը 0,7%-ով գերազանցում է հունիսյան ցուցանիշը:

Հուլիս ամսին Թուրքիայում հաշվվել է 2,867 մլն գործազուրկ: Ընդ որում`տղամարդկաց շրջանում այս ցուցանիշը կազմել է 8,8%, կանանց շրջանում` 12%: Նկատենք, որ 2014-ի մայիսի դրությամբ` Թուրքիայի բնակչության թիվը կազմել է 75 627 384 մարդ:

Աշխատող բնակչության ընդհանուր թվի 22,4%-ը (կամ 5,914 մլն մարդ) զբաղված է գյուղատնտեսությունում, 19,9%-ը` արդյունաբերությունում, 7,3%-ը` շինոլորտում: Մնացած 50,4%-ը աշխատում է տնտեսության մյուս հատվածներում:

Share