Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1987

1987 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել  է Ռոբերտ Սոլոուն

Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է տնտեսական աճի տեսության մեջ կատարած հետազոտությունների համար: Ռոբերտ Սոլոուն ամերիկացի տնտեսագետ է, սակայն ազգությամբ հրեա է: Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ և ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, այնուհետև՝ Կոլուբիայի համալսարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ 1999-2002 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, 1964 թվականին՝ Էկոնոմետրիկ միության, իսկ 1979 թվականին՝ Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։ Սոլոուի տնտեսական աճի մոդելը հայտնի է որպես Սոլոու-Սվեն նեոկլասիկական աճի մոդել, քանի որ մոդելը ինքնուրույն հայտնաբերվել է և 1956թ. «Տնտեսական ռեկորդ»-ում հրապարակել է Թրեվոր Սվենը, թուլ տալով տնտեսական աճի դետերմինանտներին առանձնացնել միջոցներից (աշխատուժ և կապիտալ) և տեխնիկական առաջընթացից։ Օգտագործելով նրա մոդելը՝ Սոլոուն հաշվարկել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր աշխատողի արտադրանքի աճը վերագրելի էր տեխնիկական առաջընթացին։

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share