Բաժին. Տնտեսական

Հայաստանում մեկ բնակչի հաշվով տարեկան մատուցվում է 338,79 հազար դրամի ծառայություն

Հայաստանում յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան մատուցվում է 338,79 հազար ՀՀ դրամի ծառայություն: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները:

Ըստ ներկայացված վիճաագրության՝ մեկ բնակչի հաշվով մատուցվող ծառայությունների ցուցանիշով առաջատարը Երևանն է: Մայրաքաղաքում յուրաքանչյուր բնակչի հաշվով ծառայությունների տարեկան ծավալը կազմում է 813,60 հազար ՀՀ դրամ:

Հարնապետության մարզերում ցուցանիշը չի հասնում միջին հանրապետականին և անգամ չի գերազանցում 150 հազար ՀՀ դրամը: Համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է Վայոց Ձորում: Այստեղ յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան մատուցվում է 125,98 հազար ՀՀ դրամ:  Սյունիքի մարզում ցուցանիշը կազմել է 96,26 հազար ՀՀ դրամ, Շիրակի մարզում՝ 83,23 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝  75,23 հազար ՀՀ դրամ: Արագածոտնի մարզում յուրաքանչյուր բնակչի հաշվով ծառայությունների տարեկան ծավալը կազմում է 70,40 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում՝  68,08 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում՝  64,30 հազար ՀՀ դրամ, Տավուշի մարզում՝  56,82 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 41,19 հազար ՀՀ դրամ:

Share