Բաժին. Տնտեսական

4 տարում Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը աճել է շուրջ 3,5 անգամ

2013 թվականին Հայաստանում սպառվել է 5404 մլն.կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ էլեկտրաէներգիայի 36%-ը սպառվել է բնակչության կողմից: 22%-ը բաժին է ընկել արդյունաբերության ոլորտին:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում սպառվել է արտադրված էլեկտրաէներգիայի 70%-ը: Մնացյալ 30%-ը արտահանվել է: Ընդ որում, վերջին 4 տարում Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են շուրջ 3,5 անգամ: 2009 թվականին մեր երկիրն արտահանել է 336 մլն.կՎտ ժամ էլեկտրաէներգիա, իսկ 2013 թվականին՝ 1226 մլն.կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև, որ 2009-2013 թվականների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն աճել են 20%-ով:

Share