Բաժին. Տնտեսական

4 տարում հայկական գինու արտադրությանն աճել է շուրջ 50%-ով

 

2009-2013 թվականների ընթացքում Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալներն աճել են շուրջ 50%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության 2009 թվականին մեր երկրում արտադրվել է 4,3 մլն լիտր, 2010 թվականին՝ 5,86 մլն լիտր, 2011 թվականին՝ 6,19 մլն լիտր, 2012 թվականին՝ 5,80 մլն լիտր, 2013 թվականին՝ 6,42 մլն լիտր խաղողի գինի:

Հարկ է նշել, որ հաշվետու տարիներին խաղողի գինու արտադրության ծավալների աճին զուգահեռ աճել է նաև արտահանման ծավալները:

 

Share