Բաժին. Տնտեսական

Գործարկվել է Manager.am առաջին հայկական առցանց գովազդային հարթակը

Webmaker Studio-ն գործարկել է Manager.am գովազդային հարթակը, որն իր կառուցվածքով նման է օնլայն խանութի: Այն նախատեսված է կայքերի պատասխանատուների ու գովազդատուների համար և այս երկու կողմերին հնարավորություն է տալիս կապ հաստատել միմյանց հետ: Գովազդային հարթակը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձնանց համար:

Բոլոր հետաքրքրված գովազդատուները և գովազդատու փնտրող կայքերի պատասխանատուները հնարավորություն ունեն գրանցվելու կայքում և կայքի ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով միմյանց հետ համագործակցելու: Կայքը թույլ է տալիս շատ արագ տեղեկանալ գովազդ տեղադրելու պայմաններին, մասնավորապես,1000 դիտման համար սահմանված գնին:

Գովազդի դիմաց վճարումը կատարվում է օնլայն տարբերակով:

Manager.am հարթակը ապահովում է նաև պատվիրված գովազդի վիճակագրության հասանելիությունը:

Manager.am-ը start up նախագիծ է: Այս պահին ընթանում է գովազդային հարթակում կայքերի գրանցման փուլը:

Share