Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.3% աճ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.3% աճ, որին առավել նպաստել են գյուղատնտեսության, ծառայությունների և առևտրի ոլորտները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 701,08 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 6.9%-ով: Մեր երկրի բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 794,88 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 6.8%-ով: Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն աճել է 5.2%-ով և կազմել 1642,47 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 918,97 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճելով 1.7%-ով, իսկ շինարարության համախառն ծավալը կազմել է 244,10 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 2,4% անկում:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 2.9%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 109.4%:

Share