Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 4,3 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 4300.5 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 1766.3 մլրդ ՀՀ դրամի) առևտուր: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 3.9%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալը աճել է 1.9%-ով և կազմել 1109.2 մլն ԱՄՆ դոլար (455.5 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 3191.3 մլն ԱՄՆ դոլար (1310.8 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 4.6%-ով:

Արդյունքում, ներմուծումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 74%-ը:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,95 մլրդ ԱՄՆ դոլար (շուրջ 2437.8 մլրդ ՀՀ դրամ): 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 5.6%-ով:

Share