Բաժին. Տնտեսական

Ճապոնիան կրկին նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումները

The Wall Street Journal-ի փոխանցմամբ` Ճապոնիայի կառավարությունը կրկին վատթարացրել է ազգային տնտեսության վերաբերյալ գնահատականները:

Կառավարության հոկտեմբերյան հաշվետվությունում ասվում է, որ Ճապոնիայի տնտեսության վերականգնումն ընթանում է դանդաղ տեմպերով: Պատճառը` հոկտեմբեր ամսին երկրում նկատված արդյունաբերական արտադրության տեմպերի նվազումն է` կապված պահանջարկի նվազման հետ: Վերջինս իր հերթին աղերսվում է ապրիլի 5-ին ներդրված` վաճառքի հարկի դրույքաչափի մինչև 8% ավելացման հետ: Ի դեպ, հաջորդ տարվա հոկտեմբերին, տնտեսական հանգամանքներով պայմանավորված, այդ դրույքաչափը հնարավոր է` բարձրանա մինչև 10%:

Հիշեցնենք, որ 2014-ի 2-րդ եռամսյակի արդյունքներով` Ճապոնիայի ՀՆԱ-ն, տարեկան արտահայտությամբ, նվազել է 7,1%-ով: Սակայն, ֆինանսական 3-րդ եռամսյակում կանխատեսվում է որոշակի աճ:

Share