Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 1,1 մլրդ դոլար

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1,10 մլրդ ԱՄՆ դոլարի (455.5 մլրդ ՀՀ դրամ) արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկիրը գրանցել է արտահանման ծավալների 1.9% աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսների ընթացքում արտահանման ծավալի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հուլիսին և սեպտեմբերին՝ համապատասխանաբար 142.9 մլն ԱՄՆ դոլար և 142.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ամենացածր ցուցանիշը՝ «հետտոնական» հունվարին՝ 96.9 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով արտահանումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության համախառն ծավալի մոտ 26%-ը:

Share