Բաժին. Տնտեսական

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն. 2014թ. Հայաստանում հավաքվել է 591 հազար տոննա հացահատիկ

Այս տարի, ըստ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների, հանրապետությունում հավաքվել է ավելի քան 591 հազ. տոննա հացահատիկային և հատի­կաընդեղեն մշակա­բույսերի համախառն բերք, այդ թվում` շուրջ 340 հազ. տոննա ցորենի: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակա­բույսերի արտադրության ծավալները գերազանցում են  նախորդ տարվա մակար­դակը  7.7 %-ով, այդ թվում ցորենինը՝ 9.1 %-ով:    

Հանրա­պետությունում, օպերատիվ տվյալներով, ցորենի միջին բերքա­տվությունը կազմում է շուրջ 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հեկտարի դիմաց:  

Ցորենի ծավալների նման աճը հնարավորություն կտա ինքնա­բա­վության մակար­դակը 2014 թվականի համար նախորդ տարվա նկատմամբ ավելացնել 4-5 տոկոսային կետով:

Share