Բաժին. Տնտեսական

20 տարում ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով աճել է ավելի քան 20 անգամ

Ըստ վերջին ճշգրտված վիճակագրական տվյալների՝ 2013 թվականին մեր երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է շուրջ 1,4 մլն դրամ կամ 3452 ԱՄՆ դոլար: Վերջին 20 տարվա ընթացքում ցուցանիշը աճել է շուրջ 20 անգամ: 1994 թվականին մեր երկրում յուրաքանչյուր բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմել էր 56,5 հազար ՀՀ դրամ կամ հաշվետու տարվա փոխարժեքով՝ մոտ 190 ԱՄՆ դոլար:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ՀՆԱ-ն մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով կազմել էր 3293 ԱՄՆ դոլար: «Նախաճգնաժամային» 2008 թվականին ցուցանիշը կազմել էր 3606 ԱՄՆ դոլար, իսկ ճգնաժամային 2009 թվականին՝  2666 ԱՄՆ դոլար:

«Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է, որ 2025 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գրեթե կեռապատկվի` կազմելով շուրջ 10000 ԱՄՆ դոլար:

Share