Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 3,2 մլրդ դոլարի արտադրանք

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներմուծվել է 3,2 մլրդ ԱՄՆ դոլարի (1310.8 մլրդ ՀՀ դրամ) արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկիրը գրանցել է ներմուծման ծավալների 4.6% աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսների ընթացքում ներմուծման ծավալի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հուլիսին՝ 425.2մլն ԱՄՆ դոլար, իսկ ամենացածր ցուցանիշը՝ «հետտոնական» հունվարին՝ 294.8  մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով  ներմուծումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության համախառն ծավալի մոտ 75%-ը:

Share