Բաժին. Տնտեսական

2014-ի միջանկյալ ընտրությունները ամերիկյան պատմության մեջ կլինեն ամենաթանկը

Մինչև տարեվերջ ԱՄՆ-ում անցկացվելիք միջանկյալ ընտրությունները կլինեն ամենաթանկը ամերիկյան պատմության մեջ և կարժենան գրեթե 4 մլրդ դոլար: Այսպիսի կանխատեսումներ են արել Center for Responsive Politics հասարակական կազմակերպության փորձագետները: Խոսքը գնում է այն ընտրությունների մասին, որոնց «գործնականում ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»: Իրականում միջանկյալ ընտրությունները կոչված են «հող նախապատրաստել» 2016-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար, որոնց արժեքը, չի բացառվում, որ գերազանցի 10 մլրդ դոլարը, կանխատեսում են Center for Responsive Politics-ի փորձագետները:

Միջանկյալ ընտրությունների պարագայում միջոցների էական մասը (2,7 մլրդ դոլար) կծախսեն թեկնածուներն ու կուսակցությունները: Ենթադրվում է, որ հանրապետականներն ավելի շատ միջոցներ կվատնեն, քան դեմոկրատները`1,92 մլրդ դոլարը 1,76 մլրդ դոլարի հարաբերակցությամբ: Տարբեր գնահատականներով` ևս 900 մլն դոլար էլ կհանգանակվի աջակից խմբերից և կազմակերպություններից, որոնք 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ ծախսել են 1,2 մլրդ դոլար:

Share