Բաժին. Տնտեսական

Երեք տարում Հայաստանում տրամադրվել է 62.1 մլրդ դրամ ծավալի 70.7 հազար գյուղատնտեսական վարկ

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր զեկույցում նշել է, որ 2011թ. ապրիլից մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընկած ժամանա¬կա¬հատվածում տրա¬մադրվել է 62.1 մլրդ դրամի շուրջ 70.7 հազ. վարկ, սուբսիդավորման գումարը նշված ժամանա¬կահատվածում կազմել է 1.89 մլրդ դրամ: 2014թ. հունվար-հունիս ամիսներին տրամադրվել է 7.449 մլրդ դրամի 7.7 հազ. վարկ, սուբսիդավորման գումարը կազմել է 362.6 մլն դրամ: 

Ծրագիրը շարունակվում է, և աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար ներկայումս բանկերը սկսել են վարկերի տրամադրումը:   2011-2014 թվականերին, ինչպես նաև ընթացիկ տարում գյուղատնտե¬սության ոլորտում դրական տեղաշարժերն արդյունք են նաև մատչելի վարկային ներդրումների։ 

Սերգոր Կարապետյանը նշել է նաև, որ ՀՀ կառա¬վարության կողմից հաս¬տատ¬¬ված «Գյուղա¬տնտե-սության ոլոր¬տին տրա¬մադրվող վարկերի տոկոսա¬դրույքների սուբսիդավորման կարգին» համապա¬տաս¬խան՝ գյուղա¬տնտեսու¬թյան ոլորտին տրա¬մա¬դրվել են մատչելի տոկոսադրույքով (14 %-ով) վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսի¬դա¬վորվել է, իսկ հանրա¬պետության առավել կարիքավոր 225 համայնք¬ների համար սուբսի¬դավորվել է վար¬կերի տոկոսա¬դրույքի 6 տոկոսային կետը:

Share