Բաժին. Տնտեսական

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն. 2014թ. տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 2.5 անգամ

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր զեկուցում նշել է, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատությամբ, տավարի գլխաքանակն ավելացել է  2.5, այդ թվում կովերինը` 2.1 %-ով, մանր եղջերավորների գլխաքանակի աճը կազմել է 6.3 %:     

Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրեր: Մասնավորապես, «Տավա¬րաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում հանրապետություն է ներկրվել 1811 գլուխ տոհմային երինջ, այդ թվում 479 գլուխ միայն 2013 թվականին: 

Ներկրված կենդա¬նիներից ապահովվում է 5-6 հազար կգ միջին կաթնա¬տվություն, իսկ առանձին կենդանիներից տարեկան ստացվում է ավելի քան 10 հազար կգ կաթ: 

Ծրագրի շրջանակներում ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է ավելի քան 1000 գլուխ բարձրարժեք հորթեր և շուրջ 7 հազար տոննա կաթ, որոնց համախառն արժեքը կազմում է 1.85  մլրդ դրամ, ինչն ավելին է, քան 2007-2013 թվականներին գնված կենդանիների ընդհանուր արժեքը: Առաջիկա տարիներին նախատեսվում է ծրագրի շարունակում:  

2014 թվականին հանրապետությունից առաջին անգամ արտահանվել են Շվից, Սիմենթալ և Հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, շուրջ 200 գլուխ, բացի այդ արտահանվել է նաև ավելի քան 3130 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ` մսի իրացման նպատակով:

Share